
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, մասնավորապես՝ Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի:
Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան-Նալբանդյան-Իսահակյան-Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան-Մոսկովյան-Աբովյան փողոցներ հետագծով:
Ինչպես նաև Խանջյան-Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց: