Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան ցանկանում է Ստամբուլում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հետ քննարկել միայն հնարավոր հրադադարի իրականացումը․ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին։

«Նրանք (պաշտոնյաները) ռուսական թիմի հետ կհանդիպեն միայն Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված 30-օրյա՝ առանց նախապայմանների հրադադարի իրականացման և վերահսկման ուղիները քննարկելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում առաջարկել էր Ուկրաինային վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին։

179