Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ:

Կալասը կարծում է, որ Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն:

«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից»,- հավելել է նա:

412