Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Երաժշտական-Բանաստեղծական ծրագիր «Կյանքի Մասը»՝ դա պոեզիայի և երաժշտության խառնուրդ է՝ համերգ ձայնի և սաքսոֆոնի համար։ Բանաստեղծություններ և ջազ։

 

Դուք կլսեք 20-րդ դարի երեք մեծ բանաստեղծների՝ Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու, ինչպես նաև մեր ժամանակակից բանաստեղծուհիների՝ Ժենյա Բերկովիչի և Ալի Հայտլինայի բանաստեղծությունները:

 

Եվ դրանք կհնչեն երաժշտության հետ կենդանի միասնության մեջ, որը ծնվում է մեր աչքի առաջ: Քանի որ «Կյանքի Մասը» առանձնահատուկ ջազային «jam-session» է, պատրաստված իմպրովիզացիա, երբ բառն ու երաժշտությունը լրացնում են միմյա՝ան, իսկ երաժշտական թեմաները և իմպրովիզացիաները ստեղծում են իրենց յուրահատուկ մթնոլորտը։

 

Մենք պարզապես առաջարկում ենք մեկ ու կես ժամով մի փոքր կտրվել Երկրից:

Կատարողներ՝ Անատոլի Բելյին՝ ներգաղթել է Իսրայել 2022 թ.-ին, հանդես է գալիս Գեշեր թատրոնում, իր հակապատերազմական մոնոներկայացում «Ես այստեղ եմ» ծրագրով շրջել է ավելի քան 60 քաղաքներում աշխարհի տարբեր երկրներում։ Առնոլդ Գիսկին՝ սաքսոֆոնիստ, կոմպոզիտոր, մասնակցել է տարբեր ջազային փառատոներին, գրել է երաժշտություն քսան վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար։

 

Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե:

https://www.instagram.com/reel/DJJ6lvYC7zg/?utm_source=ig_web_copy_link

307