Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախել է Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։ 

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսել է «ներաձուրիի» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել 61 րոպե։

ՊՍԺ – «Ինտեր» խաղն ավարտվել է 5։0 հաշվով:

Գոլերի հեղինակ են դարձել Աշրաֆ Հակիմին (12), Դուե Դեսիրեն (20, 63), Խվիչա Կվարացխելիան (73), Սենի Մայուլուն (86):

393