Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ տեղի ունեցավ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երրորդ պաշտոնական հեռախոսազրույցը։ Պուտինը զրուցել է իր ամերիկացի գործընկերոջ հետ Սոչիի «Сириус» կենտրոնից։

Araratnews.am-ը ներկայացնում է հիմնական մանրամասները, որոնք հայտնի են եղել զրույցից հետո։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։  «Զրույցը բովանդակալից էր և շատ անկեղծ, ուստի՝ շատ օգտակար», - ասել է Պուտինը։ Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելուն օգնելու համար, որոնք ընդհատվել էին 2022 թվականին։

Ռուսաստանը պատրաստ է և կշարունակի աշխատել Ուկրաինայի հետ՝ խաղաղության համաձայնագիր պատրաստելու հուշագրի շուրջ, որը կներառի հրադադարի պայմանները և այլ ասպեկտներ, ասել է Պուտինը, նշելով, որ կողմերը պետք է փոխզիջումների գնան։

Նա նաև անդրադարձել է Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններին․ «Այնտեղ կայացած հանդիպման մասնակիցների միջև շփումները վերսկսվել են։ Սա հիմք է տալիս կարծելու, որ մենք ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա ենք։ Ես բարձր եմ գնահատում զրույցը։ Հարցն այն է, որ երկու կողմերն էլ ցուցաբերեն խաղաղության առավելագույն ցանկություն և գտնեն բոլոր կողմերին հարմար փոխզիջումներ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է. Մեզ համար գլխավորը ճգնաժամի պատճառները վերացնելն է»։

Թրամփը զրույցի վերաբերյալ մեկնաբանություններ է արել մի փոքր ավելի ուշ։ Նա Պուտինի հետ երկխոսությունը որակել է «շատ լավ» և ընդգծել, որ Ռուսաստանը և Ուկրաինան «անմիջապես կսկսեն» բանակցություններ հրադադարի և ընդհանուր առմամբ հակամարտության դադարեցման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ պայմանները կհամաձայնեցվեն երկու երկրների կողմից, քանի որ սա «միակ ճանապարհն» է, որով դա հնարավոր է անել։

Թրամփը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է առևտուր հաստատել Միացյալ Նահանգների հետ հակամարտության ավարտից հետո։ Ռուսաստանը կարող է ստեղծել հսկայական թվով աշխատատեղեր և շատ գումար վաստակել։ Այս ամենի ներուժը անսահման է։ Ուկրաինան նույնպես կարող է օգուտ քաղել առևտրից, քանի որ երկիրը վերակառուցվում է։ «Բանակցությունները կսկսվեն անմիջապես։ Ես արդեն տեղեկացրել եմ Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի դաշնակիցներին Պուտինի հետ զրույցի արդյունքների մասին։ Վատիկանը պատրաստ է հյուրընկալել բանակցությունները։ Թող գործընթացը սկսվի»-, հավելել է ամերիկացի նախագահը։

 

121