Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցում մեկնաբանել է Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի նախօրեին Կիևյան կամրջի վրա հակառուսական պաստառը։

«Երևանում ամերիկյան դեսպանատանը շուրջ 2000 մարդ է աշխատում։ Երևի, նրանցից որևէ մեկը դեռ չի ըմբռնել, որ պետք է խթանել, օրինակ, ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ ոչ թե զբաղվել ռուս-հայկական հարաբերությունների խաթարմամբ»,- հայտարարել է նա։

«Երևի, ամերիկյան դեսպանատանը ինչ-որ մեկը նախկին կաղապարներով է ապրում։

Հնարավոր է՝ Հայաստանում ինչ-որ մեկի մոտ դեռ չեն վերջացել այն գումարները, որոնք փոխանցվել էին USAID-ի գծով, որը հենց զբաղվում էր նմանատիպ նախագծերով։ Ես կարծում եմ, որ ինչպես այդ ամենը փակցրել են, այնպես էլ կհավաքեն։ Մենք Հայաստանի հետ բոլոր ուղղություններով ընդարձակ օրակարգ ունենք ոչ միայն քննարկումների, այլև կոնկրետ կիրառական, պրագմատիկ աշխատանքի համար։ Իսկ այն, որ դա փոքրամասնություններից շատերին դուր չի գալիս, մենք նույնպես գիտենք։ Ուստի կողմնորոշվում ենք կառուցողական, դրական օրակարգի վրա։

Հասկանալի է այս ամենի բնույթը՝ վճարված, խթանված և մշակված աշխարհի շատ մասերում և աշխարհի շատ երկրներում։ USAID-ի գումարներով մի լավ բան փորձեին անել՝ որևէ մեկին բուժել, ինչ-որ բան կառուցել, որևէ ճգնաժամ հաղթահարել։

Ցավոք, միայն դրան են ընդունակ, իսկ դրա համար մեծ խելք պետք չէ», - նշել է Զախարովան։

569