Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին խոսեց կոռուպցիայի դեմ պայքարից և այս համատեքստում անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և վարութային այլ գործողություններ իրականացնելուն:

«Քիչ առաջ լրագրողներն ասում են՝ այսօր Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում ձերբակալություննե՞ր են, ասում եմ՝ այո՛: Ասում են՝ ո՞նց է Երևանի քաղաքապետարանում ստացվում, ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք հասկանանք, որովհետև 2018 թվականից ի վեր ոչ մի բան չի կոծկվում, ոչ մի բան չի թաքցվում: Այո՛, լինելու են, շարունակելու են լինել...

Երևանի քաղաքապետարանում 20 հազարից ավելի մարդ կա: Այդ մարդիկ մեր բարեկամները չեն, այդ մարդիկ մեր ու ձեր նման քաղաքացիներ են, և դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝  Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։

168