Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում նախարար Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում մանրամասներ հայտնելով երկկողմ հանդիպումից, ասաց, որ խոսել են նաեւ անվտանգության ոլորտում համագործակցությունից.

«Մենք դաշնակիցներ ենք, այս տարի լրանում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ստեղծման 30-ամյակը, այն կարեւոր բաղադրիչ է երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար։ Մենք կողմ ենք զինվորականների, իրավապահ մարմինների եւ անվտանգության ծառայությոգնների միջեւ սերտ շփումներին»։

Լավրովը հավելեց, որ շահագրգռված են նաեւ Հայաստանի ակտիվ մասնակցությամբ ՀԱՊԿ-ին։ «Մենք ստորագրեցինք խորհրդակցությունների փաստաթուղթ, որում նախատեսված է հատուկ քննարկում այն կառույցների գծով, որոնք պատասխանատու են տեղեկատվական աշխատանքի համար։ Առանձնակի ուշադրություն դարձրեցինք Հարավային Կովկասի խնդիրներին, մենք համոզված ենք, որ այստեղ ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների եւ մերձ հարեւանների կողմից»,- ասաց նա, հավելով նաեւ՝ խոսեցինք անկեղծ, չթացքցնելով հուզական դիրքորոշումների առանձահատկությունները։

«Ռուսաստանն ապագայում պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնել լիարժեք խաղաղության՝ կնքելով խաղաղության պայմանագիր, համակողմանիորեն ապաշրջափակելով տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները, սահմանագծելով և սահմանազատելով պետական սահմանը»,-  նշել է Լավրովը։

303