Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանում ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքը նպատակ ունի կանխել արտաքին միջամտությունը, լրագրողներին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Ապրիլի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը նման է ամերիկյան օրենքին։ Օրինագիծը կոչվում է «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենք։ Խոսքը վերաբերում է ամերիկյան օրենքին, որը կոչվում է «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենք» (FARA):

«ԱՄՆ նոր վարչակազմը ուղղակիորեն հայտարարել է, որ USAID-ի, NED-ի և այլ միջոցներ օգտագործվել են տարբեր երկրներում անկարգությունների սցենար մշակելու, հեղափոխություններ կազմակերպելու համար, և դա տեղի է ունեցել նաև Վրաստանում... Այս համատեքստում բացարձակապես պարզ է դարձել, թե որքան կարևոր է թափանցիկության մասին օրենսդրությունը մեր երկրում», - ասել է Կոբախիձեն:

84