Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի (ECA) գործադիր քարտուղար Քլավեր Գեյթին։
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նրանք քննարկել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ մարդկային կապիտալի զարգացման, միջմշակութային երկխոսության և լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
22 Մայիս, 2025 11:24
66