Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» պիլոտային ծրագիրը:

 Այս նախաձեռնությունը միտված է մարդկանց իրազեկելուն, խարանը հաղթահարելուն և նրանց հորդորելու՝ հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին։

 Երևանի քաղաքապետարանը համագործակցության շրջանակներում Երևանի մետրոպոլիտենի վեց կայարաններում տեղադրել է թվով յոթ գովազդային պաստառներ հուզական աջակցության անվճար թեժ գծի վերաբերյալ, որի շրջանակներում բոլոր քաղաքացիներին տրվում է հնարավորություն խոսելու հոգեկան առողջության մասին իրենց հուզող բոլոր հարցերի շուրջ և ստանալ համապատասխան ուղղորդում կամ աջակցություն՝ հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից:

138