Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․

««Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ:

Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։

Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»։

300