
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը: Գավառը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր:
Մի քանի գոտուց բաղկացած տաղավարներում արհեստավորները կցուցադրեն հայկական և այլ ազգերի արհեստագործությունը, հուշանվերային արտադրանքը: Այցելուները կմասնակցեն վարպետաց դասերին, հնարավորություն կունենան ծանոթանալու ազգային խոհանոցի բազմազանությանն ու առանձնահատկություններին: Նախատեսվում է իրականացնել ազգային խոհանոցին առնչվող տարաբնույթ ցուցադրություններ և մրցույթներ:
Փառատոնը կդառնա ՀՀ համայնքերում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանը նպաստող կարևոր հարթակ, կընդլայնվի համայնքային մասնակցությունը, ոլորտի անհատ վարպետների և կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային մշակութային համագործակցությունը: