Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Լավ պահ է կրկին դիտելու օսկարակիր Spotlight ֆիլմը, որի հիմքում իրական պատմություն է. «Բոսթոն Գլոբ» թերթի լրագրողները բացահայտում են կաթոլիկ եկեղեցու «գաղտնիքները», մի քանի տասնյակ վանահայրերի` տասնամյակներով թաղված այլասերվածության պատմությունները: Եվ այդ ժամանակ էլ այս հետաքննող լրագրողները մեղադրվել են եկեղեցու հիմքերը խարխլելու, եկեղեցու հեղինակությունը արատավորելու մեջ, բայց իրականում արել են ճիշտ հակառակը: Նրանք նպաստել են կաթոլիկ եկեղեցու առողջացմանը, հավատացյալների` եկեղեցու նկատմամբ հավատի ու հարգանքի վերականգնմանը:

Ես, իհարկե, շատ ուրախ կլինեի, որ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավի վարքին վերաբերող հարցերը լրագրողները բարձրացնեին ու քննարկման նյութ դարձնեին նույն բծախնդրությամբ, ինչպես գրում են X պատգամավորի հիփոթեկով ձեռք բերած բնակարանի կամ Ազգային ժողովի նախագահի կոշիկների մասին: Բայց քանի դեռ Հայաստանում լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը հեզաբար ծառայում են արտաքին ու ներքին ուժերի հակապետական օրակարգերին, այդ հարցերը մենք ենք բարձրացնում, և եկեղեցին, ի վերջո, ստիպված է լինելու պատասխաններ տալ իր հետևորդներին»:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյան

 

Ուրախ կլինեի, որ Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավի վարքին վերաբերող հարցերը լրագրողները քննարկման նյութ դարձնեին նույն բծախնդրությամ՝ ինչպես ԱԺ  նախագահի կոշիկների մասին

 

522