Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կինը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, հետախուզվողի թաքնվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին` ժամը 8.30-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի մի բնակարանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա կնոջ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Հունիսի 2-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
05 Հունիս, 2025 12:54
116
Նոր մանրամասներ շան պատճառով վիճաբանության և մահվան ելքով վրաերթի դեպքից․ մի քանի մասնակցի ինքնությունը հայտնի է
06 Հունիս, 2025 11:34
Զգուշացում. AI-ով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից
05 Հունիս, 2025 17:01
Բացահայտվել է 87 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
04 Հունիս, 2025 12:38