Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 6-ին՝ ժամը 16։18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Howo մակնիշի բեռնատարի շարժիչի հատվածում։

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:21-ին, մարվել՝ 16:26-ին: Մասամբ այրվել է բեռնատարի շարժիչի հատվածը: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։

206