Հաստատում եմ ՀՀ ցանկությունը՝ զարգացնելու համագործակցությունը․ Փաշինյանը՝ Պորտուգալիայի վարչապետին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Պորտուգալիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին:
Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու և խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
06 Հունիս, 2025 17:39
240
ՌԴ-ում ՀՀ դեսպանը Պորտուգալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
01 Նոյեմբեր, 2024 17:24
Հայաստանի և Պորտուգալիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
12 Մայիս, 2023 03:11
Խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև. քննարկվել է քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ
21 Հոկտեմբեր, 2022 16:09