Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերիների, ապօրինի պահվող անձանց և ընդհանրապես, հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր մաս են, ցավոտ մաս են, երևի այն եզակի հարցերից են, որտեղ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ։ Ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը։

«Մենք կարծում ենք, որ եթե մեզ հաջողվի վերջնական, ստորագրված խաղաղություն, մի հայտարարի կգանք ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացում, և ընդհանրապես, առաջ կգնան մեր հարաբերությունները, վստահ ենք, որ, եթե մինչ այդ հարցերը չստացվի լուծել, գոնե այդ պահին բարենպաստ միջավայր կլինի այդ հարցերը լուծելու համար»,- նշեց ԱԳ նախարարը։

239