
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճի հետևանքով։ Այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակի տվյալները` փոխանցում է Araratnews.am-ը։
NYT-ը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական խորհրդականները պատրաստվում են միլիարդատեր Իլոն Մասկի հետ հնարավոր «երկարատև պատերազմի»՝ նրանց հրապարակային «բաժանումից» հետո:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է կրճատել պետական սուբսիդիաները և Մասկի պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Դրանից հետո Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրվա շուկայի փակման ժամանակ ընկել են մոտ 14.2%-ով, ինչը հանգեցրել է ընկերության մոտ 152 միլիարդ դոլարի կորստի։