Քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազել է 80 տոկոսով. Գալյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը զգալի նվազում է գրանցել։ Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական արդյունքները։
Նախարարի խոսքով՝ այս արդյունքը պայմանավորված է նախորդ տարի իրականացված կարևոր նորամուծությամբ։ Մասնավորապես՝ մինչև 200 հազար դրամի չգերազանցող դրամական պահանջների քննությունն այժմ իրականացնում են նոտարները։
«Սա շատ դրական և չափելի փոփոխություն է։ Սրա շնորհիվ քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազել է շուրջ 80 տոկոսով։ Սա հաջողված փորձ է, որի մասին արժե շարունակաբար խոսել»,- ընդգծեց Սրբուհի Գալյանը։
06 Հունիս, 2025 13:13
320
Սրբուհի Գալյանը Շվեյցարիայից ժամանած ուսանողներին է ներկայացրել նախարարության գործունեությունը
02 Հուլիս, 2025 18:23
Եկեղեցու մասին խոսելը որեւէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում․ Գալյան (տեսանյութ)
17 Հունիս, 2025 12:14
Սրբուհի Գալյանը Ֆլետչերի իրավունքի դպրոցի պատվիրակության հետ քննարկել է հնարավոր համագործակցության ուղղությունները
09 Հունիս, 2025 14:02
1000 խոշոր հարկ վճարողները․ պետբյուջե է վճարվել ավելի քան 986 մլրդ 71 մլն դրամ
25 Հուլիս, 2025 22:21
Ազնավուրի արձանի ֆինանսավորումն իրականացվել է Երևանի բյուջեի հաշվին
21 Հուլիս, 2025 10:39
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
14 Հուլիս, 2025 10:29