Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պերուի կենտրոնական մասում գտնվող Խունին շրջանում տեղի է ունեցել ավտոբուսի վթար, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Խունինի տարածաշրջանային առողջապահության վարչության պետ Կլիֆոր Կուրիպակոյի հայտարարությանը։
«Մենք տեղեկություններ ունենք 18 զոհի մասին, որոնցից 16-ը մահացել են ավտոբուսում, իսկ ևս երկուսը՝ հիվանդանոցում»,-Կուրիպակոյի խոսքերն է մեջբերել RPP ռադիոն։
Ռադիոկայանի տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Լիմայից Լա Մերսեդ քաղաք ուղևորվող ավտոբուսը ընկել է լանջից։ Հաղորդվում է, որ դեպքի հանգամանքները քննվում են։
Ավելի վաղ RPP ռադիոկայանը հայտնել է 15 զոհի և 27 վիրավորի մասին։ Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 66 ուղևոր։
26 Հուլիս, 2025 16:29
831
Պերուում ուղղաթիռի վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել
23 Փետրվար, 2026 22:39
Պերուի բողոքի ցույցերի և բախումների ֆոնին հայտարարվել է արտակարգ դրություն
17 Հոկտեմբեր, 2025 14:07
Պերուում ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ կայծակի հարվածից
04 Նոյեմբեր, 2024 15:12
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
18 Հուլիս, 2026 22:07
Ողբերգական վթար Երևան-Սևան-Իջևան ճանապարհին
18 Հուլիս, 2026 11:10
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
15 Հուլիս, 2026 13:09