Թուրքիայում և Կիպրոսում անտառային հրդեհներ են
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում և Կիպրոսում սաստիկ շոգի ֆոնին բազմաթիվ անտառային հրդեհներ են բռնկվել։ Զոհվել է առնվազն 10 մարդ, այրվել են հսկայական տարածքներ: Թուրքիայում մեկ օրում վեց նոր խոշոր անտառային հրդեհ է գրանցվել: Իրավիճակը վատթարացրել են ուժեղ քամին և շոգը։ Այդ երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարի խոսքով՝ նահանգներից մեկում հրդեհի մարման ժամանակ զոհվել է 10 հրշեջ, ևս 14-ը վնասվածքներ է ստացել: Թուրքիայի տարբեր շրջաններում մարդիկ տարհանվել են։
Խոշոր հրդեհ է բռնկվել Կիպրոսի Լիմասոլ քաղաքից հյուսիսում՝ դառնալով 2 մարդու մահվան պատճառ: Իշխանությունները փորձում են պարզել հրդեհի առաջացման պատճառը, դիտարկվում է նաև հրկիզման վարկածը։
26 Հուլիս, 2025 17:12
901
Աշխարհի տարբեր անկյուններում մոլեգնում են անտառային հրդեհները
12 Օգոստոս, 2025 19:15
Անտառային հրդեհները Ֆրանսիայում շարունակվում են
07 Օգոստոս, 2025 14:53
Անտառային հրդեհ է բռնկվել Խոսրովի անտառ պետական արգելոցում
26 Հուլիս, 2025 16:51
Քննարկվել են հրդեհների կանխարգելմանն ուղղված հարցեր
13 Դեկտեմբեր, 2025 15:59
Հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել համայնքներին կամ բնակելի հատվածներին մոտ․ նախարար
27 Նոյեմբեր, 2025 21:27
Սեզոնին բնորոշ չոր և երբեմն քամոտ եղանակային պայմանների հետևանքով էապես բարձրացել է հրդեհների առաջացման վտանգը․ «Դիլիջան» ազգային պարկ
22 Նոյեմբեր, 2025 10:15