Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 4-ի գիշերը՝ ժամը 04:20-ին՝ Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո, ձերբակալել և բաժին են տարել օտարերկրացի 35-ամյա տղամարդու:

Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, նա 2024 թվականի սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր Իրաքի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախազությանը։

80