Իրանում մեթանոլային տանկերի հրդեհի հետևանքով 3 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բուշերի Դեյր նավահանգստում գտնվող «Քավեհ» նավթաքիմիական ընկերության մեթանոլային ցիստեռնում բռնկված հրդեհի հետևանքով ըբտ նախնական տվյալների մահացել է երեք մարդ, վիրավորվել՝ 10-ը, չորեքշաբթի օրը հաղորդել է IRNA-ն՝ հղում անելով Բուշերի նահանգի նախահիվանդանոցային շտապ օգնության և բժշկական արտակարգ իրավիճակների վարչության պետ Սեյեդ Հասան Մուսավիին։
«Հաշվի առնելով միջադեպի մասշտաբները՝ կա հավանականություն, որ վիրավորների և մահացածների թիվը կաճի», - հավելել են լրատվամիջոցները։
11 Հունիս, 2025 13:35
225