
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գարեգին Բ-ի՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին տեղեկություններին և եկեղեցու կողմից հնչող քաղաքական հայտարարություններին:
«Հոգևորականի ուժը քաղաքական համատեքստից դուրս լինելու մեջ է։
Նրա ազդեցությունը չափվում է ոչ թե դիրքավորումների, այլ լռության մեջ ծնվող վստահության, միասնության և հոգևոր խաղաղության չափաբաժնով։
Հոգևորականը կոչված է միավորել ոչ թե կողմեր, այլ սերունդներ։
Նրա առաքելությունը անձերից վեր արժեք է։
Եվ երբ այդ արժեքը ստվերվում է մարդկային թուլություններով, առաջինը խաթարվում է հենց հասարակության ինքնության ողնաշարը։
Այս պահին, երբ մեր ժողովրդի մի մասն այլևս իրեն ներկայացված չի զգում եկեղեցու ներսում, ծնվում է շատ մեծ ճգնաժամ։
Եվ այս համատեքստում սարսափելի վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում՝ կուսակրոն հոգևորականի բազմաթիվ ուխտեր խախտելով»,- գրել է նա: