Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 10-ին աշխատանքային այցով Ադիս Աբեբայում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալը Եթովպիայի նախագահին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության ողջույնները և պատրաստակամությունը խորացնելու երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների միջև առկա ամուր պատմական կապերին, նախագահ Սելասիին է ներկայացվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նախանշված ուղղություններով համագործակցության զարգացման համատեքստում: Կարևորվել է նաև երկու պետությունների միջև տնտեսական կապերի ակտիվացումը:

146