Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Երևանում անցկացվող Միջազգային առևտրի և ներդրումների համաժողովին՝ հանդես գալով բացման խոսքով։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։
Իր ելույթում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ ընդգծելով միջազգային գործընկերներին, առևտրային ցանցերի ներկայացուցիչներին և ՀՀ գործարար շրջանակներին մեկ հարթակում համախմբող նման նախաձեռնությունների կարևորությունը։

Վահան Կոստանյանը շեշտել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է՝ կարևորելով հայկական ընկերությունների համար նոր շուկաների հասանելիության ընդլայնումն ու արտահանման ներուժի առավել լիարժեք իրացումը։