Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և պատրաստ է օգնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի», - ասել է Եվդոկիմովը BakuTV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և հետաքրքրված է երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելով։

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային ուղիների զարգացման, նրանց միջև սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակելու համար։

 

 

110