
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաեդդին Բորուջերդիի խոսքով՝ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի չի ունենա Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա հարվածներից հետո։
«Ես չեմ կարծում, որ վեցերորդ փուլը կկայանա՝ հաշվի առնելով տեղի ունեցածը»,- ասել է նա իրանական հեռուստատեսությամբ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ չնայած Իսրայելի հարվածներին։
Հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսել են «Արթնացող առյուծ» անվամբ լայնածավալ գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և վայրերին։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունը նպատակ ունի կանխելու հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իսրայելական հետախուզության, Իրանը կարճ ժամանակում մոտեցել է միջուկային զենք ստեղծելու «անվերադարձ կետին»։