Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Նեթանյահուն իրեն տեղեկացրել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների և դրանց նպատակների մասին։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Մերցը նշել է, որ անվտանգության մարմինները կուժեղացնեն Գերմանիայում հրեական և իսրայելական հաստատությունների պաշտպանությունը։

«Նպատակը պետք է մնա անփոփոխ. Իրանը չպետք է ունենա միջուկային զենք», - պնդել է կանցլերը։ Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարությունը, ըստ Մերցի, հաստատում է, որ «Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իր գոյությունը և իր քաղաքացիների անվտանգությունը»։

138