Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաղը՝ հունիսի 13-ին, Թումանյանի անվան զբոսայգում (Թումոյի այգի) Երևանի բալետային փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակում հունիսի 6-ին և 7-ին հանդես են եկել Մոսկվայի Բոլշոյ թատրոնի արտիստները՝ հայ հանդիսատեսին ներկայացնելով «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հունիսի 9-ին և 10-ին ելույթներով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը:

Փառատոնն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

147