

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և ԵԱՏՄ-ի, և ԵՄ-ի անդամ, ապագայում պետք է որոշում կայացնի:
Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ինչպե՞ս է լուծելու ԵՄ-ին հնարավոր անդամակցելու ճանապարհին ԵԱՏՄ անդամ լինելու խոչընդոտը:
«Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել և ԵԱՏՄ-ի, և ԵՄ-ի անդամ: Եվ ակնհայտ է, որ ապագայում որոշակի կետում մենք պետք է որոշում կայացնենք։ Բայց շատ կարևոր է, որ որոշումը կայացնեն Հայաստանի քաղաքացիները՝ իհարկե Հայաստանի կառավարության և խորհրդարանի առաջնորդությամբ»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ առնվազն այնքան, որքան այդ որոշումը կայացնելու խիստ անհրաժեշտություն չկա, Հայաստանը կշարունակի իր ժողովրդավարական բարեփոխումները՝ հնարավորինս համապատասխանելու ԵՄ չափանիշներին:
«Եվ երբ գա այդ պահը, մենք այդ հարցը կդնենք սեղանին, Հայաստանի քաղաքական օրակարգում և մեր քաղաքացիների հետ միասին որոշում կկայացնենք»,-ասաց վարչապետը: