
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խորհրդակցել է իր գործընկերների հետ, թե ինչպես պետք է վարվի Թրամփի հետ՝ ԱՄՆ նախագահի հետ հունիսի 5-ին նախատեսված իր առաջին հանդիպումից առաջ։
Նա Գերմանիայի իր դաշնակիցներին հստակեցրել է, որ չի հակաճառի Թրամփին, ի տարբերություն Վլադիմիր Զելենսկու, որի փետրվարյան այցն ավարտվեց սկանդալով, գրում է Bloomberg-ը` Araratnews.am-ի փոխանցմամբ։
Գերմանիայի մի պաշտոնյա գործակալությանը հայտնել է, որ Մերցին խորհուրդ են տվել թույլ տալ Թրամփին վարել զրույցը և ոչ մի դեպքում չընդհատել նրան։ Եթե կանցլերը ընդհատի նախագահի ելույթը, նրան խորհուրդ են տվել մեղմել իրավիճակը՝ «գովաբանելով» ամերիկացի քաղաքական գործչին։ Ինքը՝ Մերցը, որը հայտնի է քաղաքական գործիչների հետ տաքարյուն և ագրեսիվ շփումներով, խոստացել է, որ բացահայտ չի հակաճառի Թրամփին, ինչպես դա արեց Զելենսկին, գրում է գործակալությունը։