Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:

 

Նախարարը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։

 

Քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

95