Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է միանալ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածներին, կամ էլ ընտրել խնդիրը լուծելու այլ ճանապարհ, հայտնում է Interfax-ը։

«Դուք չգիտեք, թե ես ինչ եմ անելու։ Գուցե դա անեմ, գուցե՝ ոչ»,- ասել է նա լրագրողներին, երբ հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։

Լրագրողի հարցին, թե արդյոք դեռ ժամանակ կա՞ իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար, Թրամփը պատասխանել է, որ «երբեք ուշ չէ»։ Նա նաև նշել է, որ իրավիճակը շուտով ավելի պարզ կդառնա։

«Հաջորդ շաբաթը շատ կարևոր կլինի։ Իսկ գուցե ավելի քիչ ժամանակ պահանջվի»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով Իրանի դեմ իսրայելական գործողության մասին։

Թրամփը նաև հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հավանություն է տվել Իրանի դեմ հրեական պետության ռազմական գործողության շարունակմանը:

Միաժամանակ ամերիկյան վարչակազմի ղեկավարը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա Նեթանյահուին ասե՞լ է, որ Միացյալ Նահանգները կարող է ակտիվացնել իր մասնակցությունն Իրանի դեմ հրեական պետության ռազմական արշավին:

334