Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ է վարել իր հնդիկ պաշտոնակից Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Լավրովը շեշտել է, որ երկու երկրները միմյանց համարում են արտոնյալ ռազմավարական գործընկերներ:

Լավրովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահը մինչև տարվա վերջ կմեկնի Հնդկաստան: Ջայշանկարն իր հերթին հայտնել է, որ երկրները պահպանում են բարձր մակարդակի հարաբերություններ պաշտպանության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար ավելի բարձր մաքսատուրք սահմանելու մասին՝ դա պատճառաբանելով Նյու Դելիի կողմից ռուսական նավթի և ռազմական տեխնիկայի գնումներով:

96