Հրդեհ՝ Ջրվեժի ռեստորանային համալիրներից մեկում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 24-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող ամառանոցում հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ այրվել է ամառային տաղավարը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
24 Հունիս, 2025 16:01
127