Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությանը միանալը մնում է Սերբիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, Euronews-ին տված հարցազրույցում ասել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Սերբիայի առաջնորդը շեշտել է, որ երկիրը կպահպանի եվրոպական ինտեգրման իր գիծը և կշարունակի իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները։

«Քանի դեռ ես ղեկավարում եմ երկիրը, Սերբիան կմնա եվրոպական ուղու վրա՝ հանձնառու և վճռական՝ իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումները», - նշել է սերբ առաջնորդը։

Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցությունը մնում է առաջնահերթություն, քանի որ «այդտեղ է երկրի տեղը»։

Միջազգային հարաբերությունների մասին խոսելով՝ Վուչիչը շեշտել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները մնում են քաղաքավարության սահմաններում։ 

101