Մարիա Շարապովան ընդգրկվել է թենիսի միջազգային Փառքի սրահում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կանանց մենախաղի 5-ակի հաղթող Մարիա Շարապովան ընդգրկվել է թենիսի միջազգային Փառքի սրահում:
Ռուս թենիսիստուհու հետ մեկտեղ Փառքի սրահում ընդգրկվել են նաև ամերիկացի թենիսիստներ Մայք և Բոբ Բրայանները։
Շարապովան դարձել է Ռուսաստանի 3-րդ ներկայացուցիչը Փառքի սրահում։ Նախկինում այս պատվին արժանացել էին Մարատ Սաֆինը և Եվգենի Կաֆելնիկովը։
Հիշեցնենք, որ Շարապովան 2020 թվականին էր ավարտել մարզական կարիերան: Նա 36 տիտղոս էլ նվաճել էր WTA-ի մրցաշարերում:
26 Օգոստոս, 2025 12:50
106