Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ հունիսի 25-ին՝ Հաագայում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ամերիկյան Politico թերթը։

Սպիտակ տան ներկայացուցիչների շրջանում իր աղբյուրի համաձայն՝ ամերիկացի առաջնորդը «ծրագրում է հանդիպել Զելենսկիի հետ չորեքշաբթի օրը»։

Politico-ն հիշեցնում է, որ հունիսի 24-ին Թրամփը ընդունել է Զելենսկիի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման հնարավորությունը, սակայն հստակ չի ասել՝ այն կկայանա՞, թե՞ երկկողմանի կլինի։ «Այո, հավանաբար, կհանդիպեմ նրան», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։ Հարցին, թե ինչ կասի Զելենսկիին, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը պատասխանել է. «Ես կասեմ՝ ինչպե՞ս եք»։ «Նա (Զելենսկին) դժվարին իրավիճակում է հայտնվել, չպետք է հայտնվեր դրա մեջ», - հավելել է ԱՄՆ նախագահը։

85