Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ 79-ամյա կինն իրեն տանիքից ցած է նետել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 21 շենքի բակում կնոջ դի կա։
Տեղում ոստիկանները, քննիչներն ու պարեկները հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 79-ամյա Զոյա Բ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով իրեն տանիքից ցած է նետել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
25 Հունիս, 2025 16:02
97