Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անկեղծ ասած, երբեք չէի պատկերացնի, որ Քրիստոնեության, կամ որևէ կրոնով Բարձրյալի հետ կապ ունեցող, բարձրաստիճան հոգևորականը և նրա խմբակիցները կարող են նման բան պլանավորել, այն էլ սեփական ժողովրդի դեմ:

Թվարկում եմ Գալստանյանի խմբակի ծրագրերը և մտքերը, մեջբերումներով՝

1. Կոտրել պետական բոլոր կայքերը, պարալիզացնել առցանց աշխատանքը.

2. Երկու հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտ, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես:

3. Ընտանիքին կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն:

4. Խմբեր կազմենք 20-25 հոգանոց, որ մեկը ճանապարհ փակի մյուսը սալյուտ տրաքացնի և այլն, ծուխերից սկսած, սալյուտներից ու ՌՈՒՄԲԵՐԻՑ վերջացրած:

5. Պիտի լինեն՝ Ինտերնետի ցանցերի անջատումներ, հոսանքների անջատումներ, Տրոլեյբուսի գծերի Կործանումներ:

6. Բանկերի ու խանութների աշխատնքի խափանում:

7. Պատրաստ լինեի հենց էսօր առավոտը ոտի կհանեի, սաղ տաինք ջարդուփշուր անեինք:

8. Արցախցիների հետ աշխատանք կա անելու:

9. ԱԺ-ի շրջափակում, ՊԱՅԹՅՈՒՆ-մայթյուն և այլն ու սկսում ա, պետք է սրանց ջարդել:

10. Կամ մենք կմեռնենք կամ ԿՄԵՌՑՆԵՆՔ:

11. Էս ԱՆԱՍՈՒՆ ազգը, խորը անասուն ազգը ամեն ինչում ուզում ա լինի սեփականատեր:

12. Քաոսի մեջ մեկն ավտո կվառի, մեկը խանութը կջարդի, տրոլեյբուսի լարերը քաշեն թափեն գետնին:

13. Քաղաքացիների մեքենաների ակերը ճղել:

14. Մեջներից բջոտներին 100-250 դոլար տալ, որ յուղը լցնեն ավտոբուսների ապակիներին:

15. Չվախեցողից առաջ արկածախնդիր հայը պիտի դուրս գա, էն մնացած վախկոտները, էն ԷՇԵՐԸ հետևից դուրս գան:

Այս մարդիկ նվազագույնը ահաբեկիչ են և հրահրում են քաղաքացիական պատերազմ, այսինքն եթե այս ծրագիրն ի կատար ածվեր, ունենալու էինք անկառավարելի քաոս, թալանված խանութներ, վառված մեքենաներ, գնդակահարված մարդիկ, ռումբերի պայթյուններ:

Հ.Գ. Այս մարդիկ ժողովրդին համարում են «Խորը անասուն» ու «ԷՇ», էս մարդիկ հավանաբար իրենց ընտանիքների օրինակով, կարծում են որ որևէ ընտանիքի անդամի գնդակահարության դեպքում ընտանիքին դրամական կոմպենսացիա տալուց, ընտանիքը ուրախ կլինի:

229