
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտել է իր առաքելությունը Մոսկվայում․ այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է դեսպանատան Telegram-ի ալիքը։
Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Թրեյսիին հետևողական դիվանագիտության, ռուսական մշակույթի նկատմամբ խորը հարգանքի և ամերիկյան ժողովրդին նվիրված ծառայության վրա հիմնված նրա ներդրման համար։
«Ես ոգեշնչվեցի ռուսների հետ հանդիպումներից, ովքեր սիրում են իրենց երկիրը և ամեն օր աշխատում են ավելի լավ ապագայի համար», - դեսպանատունը մեջբերում է Լին Թրեյսիի խոսքերը։
Նա իր հրաժեշտի խոսքն ավարտել է Ալեքսանդր Պուշկինի «Չաադաևին» բանաստեղծության տողերով՝
«Пока свободою горим,
Пока сердца для чести живы,
Мой друг, отчизне посвятим
Души прекрасные порывы!»
Լին Թրեյսին մեկնաբանել է տողերի ընտրությունը՝ ասելով, որ դրանք խոսում են հայրենիքի հանդեպ սիրո մասին, որը ապրում է յուրաքանչյուրի մեջ։