Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկությունը COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին կարող է հանգեցնել ամբողջ Եվրահանձնաժողովի հրաժարականին, հաղորդում է Politico-ն։

«Չնայած քվեարկությունը խորհրդանշական է և ոչ ոք չի սպասում, որ հաջողությամբ կավարտվի, այն ընդգծում է Բրյուսելում նրա նկատմամբ աճող զայրույթը՝ մի շարք վիճահարույց գործողություններից և սկանդալներից հետո», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հրապարակման համաձայն, եթե Եվրահանձնաժողովի ղեկավարի նկատմամբ անվստահության քվեարկությունն այնուամենայնիվ ընդունվի, «դա կհանգեցնի ամբողջ Եվրահանձնաժողովի հրաժարականին»։

118