Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը լքել է Եվրոպական խորհրդարանի նիստը սլովակ եվրոպատգամավոր Միլան Ուրհիկի ելույթի ժամանակ։
Վերջինս նրան մեղադրել է ԵՄ-ն պատերազմի եզրին հասցնելու և եվրոպական միջոցները Կիևին ուղղելու մեջ։ Ուրհիկն ինքը X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ֆոն դեր Լայենը դուրս գալիս Ստրասբուրգում գտնվող Եվրոպական խորհրդարանի դահլիճից։
«Ուրսուլա ֆոն դեր Լայեն, դուք կործանել եք Եվրոպան՝ այն տանելով դեպի աղքատություն, անկում և պատերազմի եզր»,- հայտարարել է եվրոպատգամավորը՝ դիմելով Եվրոպական հանձնաժողովի նախագահին։
«Տիկի՛ն ֆոն դեր Լայեն, մի՛ փախեք», — բացականչել է Ուրհիկը՝ դիմելով հեռացող Հանձնաժողովի նախագահին և նրա աշխատակազմին։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-16-ին կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում անցկացվող լսումների ժամանակ։
🔥 VYŠTVAL SOM LEYENOVÚ Z PARLAMENTU❗️SÚ TO ZLODEJI A KLAMÁRI 😡 Dnes som mal tú česť stretnúť sa s dvomi nemeckými ženami. 1️⃣ S Ursulou von der Leyenovou 🇪🇺, ktorá zničila Európu a priviedla nás do chudoby, úpadku a na pokraj vojny ☹️ Tak som jej to za Vás aj vytmavil ✊️ https://t.co/HUFTgTe1t6
— Milan Uhrik MEP • Republika (@MilanUhrik) October 21, 2026