Երևանում 3 նոր մանկապարտեզ կկառուցվի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում 3 նոր մանկապարտեզ կկառուցվի՝
- Ծարավ աղբյուրի փողոցում,
- Նոր Խարբերդում,
- Արաբկիր վարչական շրջանի Շրջանցիկ թունել փողոցի 42/1 հասցեում:
Այժմ ընթացքում են արտաքին ինժեներական ցանցերի տեխնիկական պայմաններն ստանալու ու նախագծանախահաշվային փաթեթը գնելու գործընթացները:
Երևանի համար 24 մանկապարտեզի հին շենքն էլ կքանդվի և նորը կկառուցվի:
03 Հուլիս, 2025 13:32
169