Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակից «Օլիմպիան» բարդ իրավիճակում է, հայտնում է sportklub-ը:

Լյուբլյանան ներկայացնող ակումբը Սլովենիայի չեմպիոն դառնալուց հետո գլխավոր մարզչի պաշտոնից ազատել էր «Դեպորտիվոյի» լեգենդ Վիկտոր Սանչեսին: Իսպանացուն հեռացնելուց հետո ակումբն ամռանը 2 ամսում 3 մարզիչ է փոխել, որոնցից վերջինը նիդերլանդցի Էրվին վան դեր Լոին է: Հենց նրա գլխավորությամբ «Օլիմպիան» տանը 1:4 հաշվով պարտվեց «Նոային»:

Այժմ թիմին Սլովենիայի չեմպիոն դարձրած Սանչեսն առաջարկ է ստացել «Օլիմպիայի» սկզբունքային մրցակից «Մարիբորից» և ընդունել է այն: Սակայն սլովենական գրանդին հայտնել են, որ իսպանացին դեռ գործող պայմանագիր ունի՝ անկախ նրանից, որ այևս չի գլխավորում թիմը:

Այս պարագայում «Օլիմպիան» պետք է խզի պայմանագիրը մարզչի հետ, բայց պատրաստ է նման քայլ կատարել միայն 1 միլիոն եվրո փոխհատուցում ստանալու դեպքում:

245