Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

5-12-րդ դասարանի երեխաների համար դասագրքերի վարձավճարներից 3,000 դրամ հետ կվերադարձվի ծնողներին, եկամուտների համընդհանուր հայտարարագիրը լրացնելու դեպքում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ծնողներին կուզեմ իրազեկել, որ եկամուտների ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցիալական կրեդիտների վերադարձի մեխանիզմն է գործում, սա վերաբերում է նաև դասագրքերի վարձավճարներին:

Ուզում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր 5-12-րդ դասարանի երեխայի համար նրանք ստանալու են դասագրքերի վարձակալության համար 3.000 դրամ գումար, որպես հետվերադարձ: Այս գործընթացն իրականացվելու է ամբողջությամբ ինքնաշխատ եղանակով: Ծնողի կողմից որևէ լրացուցիչ գործողություն չի պահանջվելու, քան իր եկամուտների հայտարարագիրը լրացնելը, որը, բնականաբար, ընդհանուր պահանջ է:

Մեր նախարարությունը ՊԵԿ-ին է տրամադրում 5-12-րդ դասարանների երեխաների մասին տեղեկատվությունը, որը պարունակում է համապատասխան տվյալները և դրա հիման վրա փոխհատուցումներն իրականացվում են»,- ասաց նա

Իսկ թե ինչու 5-12-րդ դասարանցիների համար, նախարարը պարզաբանեց, որ 1-4-րդ դասարանի երեխաների գրքերն ամբողջությամբ իրականացվում են պետական բյուջեի միջոցներով:

565