Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման մասում՝ Աբովյան 1/3 հասցեում, ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված 4 շինություն, որոնք կառուցվել էին համայնքին պատկանող հողի վրա։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը:

Տարածքը նախատեսվում է բարեկարգել և վերադարձնել իր բուն գործառույթին՝ որպես մայթ՝ հետիոտների ազատ և անվտանգ տեղաշարժի համար։

Շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, և այս աշխատանքներով վերականգնվում է նաև նրա տեսանելիությունն ու արժևորվում պատմական միջավայրը։

102